National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
06.07.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ բացառվում է անչափահասների, ինչպես նաեւ կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելու հնարավորությունը
1 / 3

Կալանավորված անձանց հոգեկան առողջության իրավունքի պաշտպանությունը գործնականում առավել արդյունավետ ապահովելու նպատակով Կառավարութունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում ու «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում:

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի` «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով հստակեցվում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների հոգեբանական եւ հոգեթերապեւտիկ աջակցություն ստանալու իրավունքը: Փոխնախարարն ընդգծել է, որ այն միտված է նաեւ առողջության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելուն:

Նաեւ` վերացվում է ինքնավնասման համար կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը: Բացառվում է անչափահասների, ինչպես նաեւ կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելու հնարավորությունը:

Երանուհի Թումանյանցի տեղեկացմամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաթեթը հանձնաժողովում քննարկվել է մինչեւ Քրեակատարողական նոր օրենսգրքի ընդունումը` Կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցում նախատեսում է փաթեթից հանել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի ներկայացմամբ` պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են նաեւ Կառավարության հեղինակած ««Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել առանձին դրույթ, որի համաձայն` պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը կհաստատի ՀՀ կառավարությունը` ՀՀ արդարադատության նախարարի ներկայացմամբ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Քրիստինե Պողոսյանի, Լիլիթ Կիրակոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ Կառավարության հեղինակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am